Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Տաթև ՄԱՂԱՔՅԱՆ. Սա պատերազմ է, իսկ պատերազմում երկնքից մանանա չի թափվում

Տաթև ՄԱՂԱՔՅԱՆ. Սա պատերազմ է, իսկ պատերազմում երկնքից մանանա չի թափվում
09.04.2016 | 00:38

Մի քանի տեղ կարդացի, թե պետք չի ուրախանալ, որ թշնամին զոհեր ունի, մայրը մայր է: Ժողովուրդ, դուք իսկապես այդ կարծիքին ե՞ք, դուք իսկապես ցավում ե՞ք թշնամու զոհերի համար: Գժվել կարելի է: Ուշքի եկեք, սա պատերազմ է, իսկ պատերազմում զոհվում են, և պիտի ուրախանալ, որ զոհը հայ չի, որ զոհը քո թշնամին է։ Երկրի՛ թշնամին, մեր յուրաքանչյուրի՛ թշնամին է։ Թշնամու մայրն էլ զգացմունք ունի, հասկանում եմ, բայց եթե խաղաղ պայմաններում իր հոտը հանդ տարած թուրք հովվին սպանեն, այդ ժամանակ ասեք՝ ինչպե՞ս ձեռքդ գնաց, մայրը մեղք է․․․ Իսկ հիմա լռեք գոնե, սա պատերազմ է, իսկ պատերազմում երկնքից մանանա չի թափվում, պատերազմում զոհվում են, և լավ է, որ զոհվողը հայ զինվորը չի։

Դիտվել է՝ 2658

Մեկնաբանություններ